CIES-ը գնահատել է Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը

Մարզական հետազոտությունների միջազգային կենտրոնը (CIES) հրապարակել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը, հաղորդում է Championat.com-ը։

Առաջին տեղում Մոսկվայի «Լոկոմոտիվի» ռուս կիսապաշտպան Ալեքսեյ Բատրակովն է, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 29-33 միլիոն եվրո։

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը բաժանել է 4-5-րդ տեղերը։ 25-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 15-18 միլիոն եվրո։

CIES․ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստները

1․ Ալեքսեյ Բատրակով («Լոկոմոտիվ»)՝ 29-33 միլիոն եվրո

2․ Պեդրո («Զենիթ»)՝ 28-32 միլիոն եվրո

3․ Մատվեյ Կիսլյակ (ԲԿՄԱ)՝ 27-31 միլիոն եվրո

4-5. Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար»)՝ 15-18 միլիոն եվրո

4-5. Կոնստանտին Տյուկավին («Դինամո»)՝ 15-18 միլիոն եվրո

6․ Մանֆրեդ Ուգալդե («Սպարտակ»)՝ 9-11 միլիոն եվրո

7․ Վելդին Հոջա («Ռուբին»)՝ 5,2-6,1 միլիոն եվրո

8․ Դմիտրի Պեստրյակով («Ակրոն»)՝ 5,2-6 միլիոն եվրո

9․ Բրայան Խիլ («Բալտիկա»)՝ 4,3-5 միլիոն եվրո

10․ Մաքսիմ Սամորոդով («Ախմատ»)՝ 3,5-4,1 միլիոն եվրո

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ավարտված առաջնությունում Էդուարդ Սպերցյանը մասնակցել էր բոլոր՝ 30 խաղերին, դարձել 13 գոլի ու 16 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը 25 միլիոն եվրո է գնահատում հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը։

Leave a comment