«Ադրբեջանի զորքերը ՀՀ տարածքից պետք է դուրս գան, թշնամու պահանջով Սահմանադրություն չենք փոխելու». Սաղաթելյան

«Ընտրարշավի ողջ ընթացքում եղել ենք բոլոր մարզերում ու քաղաքներում, մեկ խնդիր ենք ունեցել մեր առջեւ՝ հանրությանը փաստերով ու օրինակներով բացատրել, որ այս իշխանությունը ազգային անվտանգության սպառնալիք է: Այս իշխանությունը պետք է հեռացնել, այլ ոչ թե նոր հնարավորություն տալ երկիրը նոր փորձանքների տանելու համար».- այսօր «Հայաստան» դաշինքի ամփոփիչ նախընտրական հավաքի ժամանակ ասաց պատգամավորի թեկնածու, ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Ըստ նրա՝ իրենք ժողովրդին կախարդական փայտիկ չեն խոստանում, բայց ասում են. «Մենք գիտենք բոլոր խնդիրների լուծման բանալին եւ լուծելու ենք: Մենք ասում ենք՝ միասին կարող ենք ստեղծել անվտանգ ու մրցունակ պետություն, որտեղ հայ մարդը կլինի պաշտպանված, իսկ քաղաքացին արժանապատիվ ու բարեկեցիկ: Կարող ենք միասին, ինքնության հիման վրա կառուցել ազգային ու արժանապատիվ պետություն…եւ շատ հստակ ասում ենք՝ Հայաստանում ադրբեջանական տարածքներ չկան, Ադրբեջանի զորքերը ՀՀ տարածքից պետք է դուրս գան, թշնամու պահանջով Սահմանադրություն չենք փոխելու, Հայաստանում ադրբեջանցիներ չեն բնակեցվելու»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment