Հնդկաստանի հյուսիս-արևելքում գտնվող Մեգհալայա նահանգի մասնավոր ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 16 աշխատող, հաղորդում է PTI լրատվական գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը։
Դեպքը տեղի է ունեցել լեռնային Արևելյան Ջանտիա Հիլզ շրջանում։ Պայթյունի վայրում հայտնաբերվել են 16 զոհված հանքագործների մարմիններ։ Մեկ ուրիշը փրկվել է փլատակներից։ Հնարավոր է, որ մի քանի մարդ, որոնց ճշգրիտ թիվը դեռևս անհայտ է, մնում են վնասված հանքի ստորգետնյա հատվածում։ Փրկարարները որոնում են նրանց։
Ոստիկանության տվյալներով՝ հանքը գործել է անօրինական։ Պայթյունի պատճառը հետաքննվում է։