Օվերչուկը հայտարարել է, թե ԵՄ-ի օգնությունը Հայաստանին ոչինչ չի լուծի

Քաղաքականություն

05.06.2026 | 13:34

Հայաստանին 50 մլն եվրոյի ծավալով ֆինանսական օգնությունը, որը մտադիր է հատկացնել Եվրամիությունը, բացարձակ ոչինչ չի լուծի երկրի համար տնտեսական աջակցության տեսակետից։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Սա բացարձակապես ոչինչ չի լուծում։ Դրանք այն գումարները չեն։ Մեր առևտրի ծավալները [Հայաստանի հետ] բոլորովին տարբեր են, ես նույնիսկ չեմ ուզում մեկնաբանել դա»,- «Ինտերֆաքս»-ին ասել է Օվերչուկը։

Նա նաև Հայաստանից Ռուսաստան մի շարք ապրանքների ներմուծման սահմանափակումների սահմանումը պատահականություն է անվանել՝ ԵՏՄ-ին Երևանի անդամակցության հեռանկարների շուրջ ընթացող քննարկումների ֆոնին։

«Կիրառվող միջոցառումներն իրականացվում են բնականոն աշխատանքի շրջանակում, օրենքի շրջանակում, պարզապես  հիմա համընկել է»,- ասել է Օվերչուկը։

Հարցին՝ արդյո՞ք ֆիտոսանիտարական պատճառներով Հայաստանից որոշակի ապրանքների ներմուծման սահմանափակումները «սթրես-թեստ են», ՌԴ  փոխվարչապետը պատասխանել է. «Ես չեմ ուզում սա սթրես-թեստ համարել, բայց որոշ չափով դա նաև սթրես-թեստ է: Իրականում ընթանում է սովորական  աշխատանք՝ ֆիտոսանիտարական բաղադրիչի ստուգմամբ: Նոր բերքահավաքը հիմա ընթացքի մեջ է և, բնականաբար, դրան ավելի մեծ ուշադրություն է դարձվում»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment