ՔԿ–ն գործողություններ է իրականացնում «Armat Media» լրատվական գործակալությունում. տեսանյութ

Բաժանորդագրվել

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Քննչական կոմիտեն գործողություններ է կատարում «ArmatMedia» լրատվական կայքի գրասենյակում։

«Քննչական գործողություններ են իրականացվում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու ու առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վարույթի շրջանակում»,– Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Քննիչներն առգրավել են լրագրող Աղավնի Սուքիասյանի հեռախոսը, լրագրողն այդ պահին եթեր վարելիս է եղել։ Գործողությունների հետևանքով խաթարվել է նկարահանման ընթացքը:

Leave a comment