https://arm.sputniknews.ru/20260605/dzerbakalvel-e-gagik-beglarjany-103057616.html
Ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը
Ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը
Sputnik Արմենիա
Վաղ առավոտից ձերբակալությունների շարք է սկսվել Հայաստանում։ 05.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-05T12:22+0400
2026-06-05T12:22+0400
2026-06-05T12:24+0400
հայաստան
ձերբակալություն
գագիկ բեգլարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/103/00/1030088_0:0:1601:901_1920x0_80_0_0_25eabfecd83691960db3b7e28347d9b3.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեն։Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ։ Բեգլարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։Նշենք, որ վաղ առավոտից ձերբակալությունների շարք է սկսվել Հայաստանում։Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ ձերբակալվել են ՀՀԿ փոխնախագահ, կրթության ու գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը, Բրյուսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանը, պրոռեկտոր Արթուր Այվազյանը, համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանը, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը, նրա որդի՝ Արտյոմ Խաչատրյանը, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված ևս մեկ անձի՝ Հարություն Թադևոսյանը։ Նրանց մեղադրում են շուրջ 200 մլն արժեքով գույքի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու փողերի լվացման գործով։Ձերբակալվել է նաև «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից մեկը` ընտրակաշառք տալու դեպքի կասկածանքով։Հակակոռուպցիոն կոմիտեից էլ հայտնել էին, որ ՀՀ պետգույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու կամ ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/103/00/1030088_0:0:1499:1124_1920x0_80_0_0_85c3bf8dde9a19cdd0e6e4b3657bff02.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ձերբակալություն, գագիկ բեգլարյան
հայաստան, ձերբակալություն, գագիկ բեգլարյան
12:22 05.06.2026 (Թարմացված է: 12:24 05.06.2026)
Բաժանորդագրվել
Վաղ առավոտից ձերբակալությունների շարք է սկսվել Հայաստանում։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեն։
Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ։ Բեգլարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։
Նշենք, որ վաղ առավոտից ձերբակալությունների շարք է սկսվել Հայաստանում։
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ
ձերբակալվել են ՀՀԿ փոխնախագահ, կրթության ու գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը, Բրյուսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանը, պրոռեկտոր Արթուր Այվազյանը, համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանը, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը, նրա որդի՝ Արտյոմ Խաչատրյանը, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված ևս մեկ անձի՝ Հարություն Թադևոսյանը։ Նրանց մեղադրում են շուրջ 200 մլն արժեքով գույքի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու փողերի լվացման գործով։
Ձերբակալվել է նաև «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից մեկը` ընտրակաշառք տալու դեպքի կասկածանքով։
Հակակոռուպցիոն կոմիտեից էլ
հայտնել էին, որ ՀՀ պետգույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու կամ ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։