Արթուր Մելքոնյանը՝ ֆուտզալի Ռուսաստանի չեմպիոն

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Արթուր Մելքոնյանն «Ուխտայի» կազմում դարձել է Ռուսաստանի չեմպիոն։

Ռուսաստանի Սուպերլիգայի եզրափակիչ շարքում «Ուխտան» 4։0 հաշվով հաղթել է «Տյումենին», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի մեկ այլ խաղացող Դենիս Նևեդրովը։

Հայաստանի հավաքականի ավագ Վլադիմիր Սանոսյանը չի կարողացել մեդալակիր դառնալ «Նորիլսկի Նիկելի» կազմում։ Երրորդ տեղի համար շարքում «Նորիլսկի Նիկելը» 0։3 հաշվով պարտվել է ԿՊՌՖ-ին, որը դարձել է բրոնզե մեդալակիր։

Leave a comment