ԱԹՍ–ները Ազովի ծովում հարձակվել են նավերի վրա. Ադրբեջանի քաղաքացիներ են մահացել

Բաժանորդագրվել

Ենթադրվում է, որ նավերի վրա ենթադրաբար ուկրաինական դրոններ են հարձակվել։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Ադրբեջանի 5 քաղաքացի է մահացել Ազովի ծովում նավերի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով։

Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, «Նատրա» և «Ցիրկոն» բեռնատար ջերմանավերը Թուրքիայից Դոնի Ռոստով են շարժվել հացահատիկ բարձելու համար։ Յուրաքանչյուրին հարվածել է 4-ական ԱԹՍ։

Բոլոր մահացածները Ադրբեջանի քաղաքացիներ են, սակայն երկու նավերն էլ նավարկել են օտարերկրյա դրոշների ներքո։

Ավելի վաղ Ուկրաինայի զինված ուժերը հարվածել էին Ռոստովի մարզից Կրասնոդարի երկրամաս ընթացող «Վոլգո-Բալտ» հացահատիկատար նավին, որը ծով էր դուրս եկել ռուսական դրոշի ներքո։ Այն ժամանակ անձնակազմի մեկ անդամ էր զոհվել։

Leave a comment