Հայ շախմատիստների արդյունքները կանանց ԵԱ-ի վերջին տուրից առաջ

Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտին մոտեցող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության վերջին տուրից առաջ Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն ցուցանիշն ունեն գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը, որոնք վաստակել են 6.5 միավոր և կիսում են 15-րդ տեղը։

Կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը և միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանն ունեն 6 միավոր, իսկ կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը՝ 5.5 միավոր:

Առաջնության միանձնյա առաջատարն է ուկրաինացի Անաստասիա Հնատիշինը, որը վաստակել է 8.5 միավոր:

Հայաստանից ԵԱ-ին մասնակցում է 16 շախմատիստ։ Վերջին՝ 11-րդ տուրը կկայանա հունիսի 5-ին։

Leave a comment