Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն


Մասնավորապես՝


  • 59 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,

  • 17 դեպք՝ ընտրակաշառք տալու,

  • 15 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,

  • 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության,

  • 6-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության,

  • 4-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության,

  • 3-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, սառը զենք կրելու,

  • 2-ական  դեպք՝ շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու,  թմրանյութի իրացման, հրազենի ապօրինի շրջանառության, փաստաթղթի կեղծիքի։


​Բացահայտվել են սպանության փորձի, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, երեխայի առողջության պահպանման պարտականությունները չկատարելու, խտրականության, դատական ակտը չկատարելու, դեպքեր։


Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝


  • 2 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,

  • 1-ական  դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, գույքին տիրանալու։


Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։


Հայտնաբերվել է 1 անհետ կորած։


Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։


Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Leave a comment