«Շնորհապետական» և «Հանրապետություն» կուսակցությունների առաջնորդներ Գուրգեն Սիմոնյանը և Արամ Սարգսյանը Հանրային հեռուստատեսության եթերում անցկացվող բանավեճի ժամանակ այսօր հետաքրքրվեցին Նիկոլ Փաշինյանից՝ ինչո՞ւ է ՀՀ ԿԸՀ-ն թույլ տվել ընտրություններին մասնակցել Ռոբերտ Քոչարյանի և Սամվել Կարապետյանի քաղաքական ուժերին:
Ի պատասխան Փաշինյանը հայտարարեց, որ դա չի արել ընդդիմությանը ճնշելու մեղադրանքներից խուսափելու համար՝ միաժամանակ նրանց խորհուրդ տալով հրատապության կարգով դիմել ԿԸՀ՝ այդ քաղաքական ուժերի գրանցումը չեղարկելու պահանջով։
Արամ Սարգսյանը հայտարարեց, որ հրապարակային դիմել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին։
«Նա ասել է, որ ՀՀ ԿԸՀ-ն նման լիազորություններ չունի, ինչպիսինն ուներ Մոլդովայի ԿԸՀ-ն»,- հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ և վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանը։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հարցին, թե արդյոք գրավո՞ր է նա դիմել, Սարգսյանն ասաց, որ վաղն անպայման դիմելու է։