Ազատության հրապարակում «Բարգավաճ Հայաստանի» հանրահավաքում ժ.20:00-ի դրությամբ գտնվել է 5960 մարդ

ԻՔՄ հաղորդագրությունը հունիսի 4-ին Երևանում կայացած ԲՀԿ նախընտրական ամփոփիչ հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ

Այսօր՝ հունիսի 4-ին, Երևանի Ազատության հրապարակում ժամը 19:00-ից մեկնարկել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ամփոփիչ հանրահավաքը:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:00-ի դրությամբ հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է 5960 մարդ:

Նշենք, որ այս հաշվարկում ներառված չեն ծառերի տակ գտնվող մարդիկ:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ:

Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։

Հաշվարկը ստուգելու մանրամասն ձևը նկարագրված է այստեղ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment