https://arm.sputniknews.ru/20260604/erb-en-eatmum-nerdrvelu-rvoumingi-ardar-sakagner-103026347.html
Ե՞րբ են ԵԱՏՄ–ում ներդրվելու ռոումինգի արդար սակագներ
Ե՞րբ են ԵԱՏՄ–ում ներդրվելու ռոումինգի արդար սակագներ
Sputnik Արմենիա
Պետք է էժանանան բջջային բոլոր ծառայությունները, այդ թվում` բջջային ինտերնետը, ինչը թույլ կտա մարդկանց ավելի հարմարավետ ճանապարհորդել ԵԱՏՄ անդամ… 04.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-04T20:39+0400
2026-06-04T20:39+0400
2026-06-04T20:41+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
ռոումինգ
սակագին
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/04/103024728_0:160:3072:1888_1920x0_80_0_0_247477e103197d58946bc732d5108748.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում 2028 թվականի հունվարի 1-ից կներդրվեն ռոումինգի արդար սակագներ։ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում կապի ոլորտում տարածաշրջանային համագործակցության համաժողովի շրջանակում Sputnik-ի թղթակցին այս մասին հայտնել է ԵՏՀ հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտի տնօրենի տեղակալ Բակիտբեկ Իսաևը։Նա նշել է, որ ԵԱՏՄ-ն աշխատում է միության անդամ պետությունների միջև տեղաշարժի ժամանակ քաղաքացիների համար հարմարավետ պայմաններ ստեղծելու ուղղությամբ:Նա հստակեցրել է, որ պետք է ավելի էժանանան նաև բջջային ինտերնետը։«Այդ աշխատանքի շրջանակում բջջային բոլոր ծառայությունների հարմարավետ սակագներ կներդրվեն արդեն 2030 թվականին։ Դրանցում իհարկե կներառվի նաև բջջային ինտերնետը», – հավելել է Իսաևը։Նրա խոսքով՝ աշխատանքը կկատարվի կամավոր հիմունքներով՝ հաշվի առնելով շուկայական իրավիճակը. արդար սակագների ներդրումից ոչ ոք չպետք է տուժի։Իսաևը նաև նշել է, որ ԵԱՏՄ-ում հաշվի են առնում ռոումինգի արժեքի նվազեցման Միութենական պետության փորձը. Բելառուսն ու Ռուսաստանն այդ հարցում առաջատարներ են:2025 թվականի մարտի 1-ից Բելառուսն ու Ռուսաստանն անցել են ռոումինգի «տնային» սակագների։ Երկու երկրների քաղաքացիները կարող են բջջային կապից և ինտերնետից օգտվել Միութենական պետության տարածքում գործող հարմարավետ «տնային» սակագներով։Իրանը վերսկսում է ԵԱՏՄ–ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ աշխատանքը. Սլեպնյով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/04/103024728_228:0:2959:2048_1920x0_80_0_0_cf2655506c59c6f66d160c4aa8a0c49f.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), ռոումինգ, սակագին
եվրասիական տնտեսական միություն (եատմ), ռոումինգ, սակագին
20:39 04.06.2026 (Թարմացված է: 20:41 04.06.2026)
Բաժանորդագրվել
Պետք է էժանանան բջջային բոլոր ծառայությունները, այդ թվում` բջջային ինտերնետը, ինչը թույլ կտա մարդկանց ավելի հարմարավետ ճանապարհորդել ԵԱՏՄ անդամ պետություններում։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում 2028 թվականի հունվարի 1-ից կներդրվեն ռոումինգի արդար սակագներ։ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում կապի ոլորտում տարածաշրջանային համագործակցության համաժողովի շրջանակում Sputnik-ի թղթակցին այս մասին հայտնել է ԵՏՀ հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտի տնօրենի տեղակալ Բակիտբեկ Իսաևը։
Նա նշել է, որ ԵԱՏՄ-ն աշխատում է միության անդամ պետությունների միջև տեղաշարժի ժամանակ քաղաքացիների համար հարմարավետ պայմաններ ստեղծելու ուղղությամբ:
«Հանձնաժողովի աշխատանքի ուղղություններից մեկը ռոումինգ ծառայությունների արժեքի նվազումն է։ Այդպիսի խնդիր է դրված հանձնաժողովի առջև։ Կա ռոումինգի պլան, որի համաձայն՝ 2028 թվականի հունվարի 1-ից կներդրվեն ռոումինգի ծառայությունների արդար սակագներ, որոնք առավելագույնս մոտ կլինեն «տնային» գներին», – ասել է Իսաևը։
Նա հստակեցրել է, որ պետք է ավելի էժանանան նաև բջջային ինտերնետը։
«Այդ աշխատանքի շրջանակում բջջային բոլոր ծառայությունների հարմարավետ սակագներ կներդրվեն արդեն 2030 թվականին։ Դրանցում իհարկե կներառվի նաև բջջային ինտերնետը», – հավելել է Իսաևը։
Նրա խոսքով՝ աշխատանքը կկատարվի կամավոր հիմունքներով՝ հաշվի առնելով շուկայական իրավիճակը. արդար սակագների ներդրումից ոչ ոք չպետք է տուժի։
Իսաևը նաև նշել է, որ ԵԱՏՄ-ում հաշվի են առնում ռոումինգի արժեքի նվազեցման Միութենական պետության փորձը. Բելառուսն ու Ռուսաստանն այդ հարցում առաջատարներ են:
2025 թվականի մարտի 1-ից Բելառուսն ու Ռուսաստանն անցել են ռոումինգի «տնային» սակագների։ Երկու երկրների քաղաքացիները կարող են բջջային կապից և ինտերնետից օգտվել Միութենական պետության տարածքում գործող հարմարավետ «տնային» սակագներով։