Ի պատասխան Հանրապետություն կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի հարցին, թե եթե իրենք չհաղթեն, արդյոք Սամվել Կարապետյանը պատրաստվո՞ւմ է հրաժարվել երկքաղաքացիությունից, տեղափոխվել Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը պատասխանեց, որ Սամվել Կարապետյանը ունենալու է հաղթանակ և տեղափոխվելու է Հայաստան։
Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, որ Սամվել Կարապետյանը «Կալուգացի Սամվելը» արդեն իսկ տեղափոխվել է Հայաստան և Հայաստանից բավական երկար ժամանակ չի հեռանալու: «Նա հիմա անցնում է փողերի լվացման մեղադրանքով և այդ թվում՝ պատասխան է տալու մեր մանկապարտեզների, դպրոցների, զորամասերի վրա հոսանքի ավել փող գրելու և գրպանելու համար։ Այնպես որ նա բավականին երկար ժամանակ հնարավորություն չի ունենա Հայաստանից հեռանալ»,-ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանում քաղբանտարկյալ չկա։
Այս հայտարարությունից հետո՝ բանավեճ սկսվեց, Էդմեն Մանուքյանը մասնավորապես ասաց, որ տպավորություն ունի, որ Փաշինյանը ոչ թե վարչապետի թեկնածու է, այլ դատավոր ով կարդում է դատավճիռ։