Վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի նորաստեղծ ադրբեջանական ընկերություններ աննկատելիորեն ստանձնել է տասնյակ նավթային լցանավերի անվտանգ կառավարումը, որոնք այժմ գտնվում են ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների տակ՝ Ռուսաստանի «ստվերային նավատորմի» գործողություններում իրենց դերի համար։ Այս մասին հայտնում է OCCRP-ն։
Բրյուսելն ու Լոնդոնը թիրախավորել են լցանավերը՝ ռուսական հում նավթի և նավթամթերքի փոխադրման մեջ նրանց ներգրավվածության համար։ Այդ արտահանումը պատժամիջոցների է ենթարկվել՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից 2022 թվականին Ուկրաինա լայնածավալ ներխուժման։ 2023-2020 թվականներին Ադրբեջանում գրանցվել է առնվազն 31 միջազգային անվտանգության կառավարման (ISM) ընկերություն։
OCCRP-ն ձեռք է բերել Ադրբեջանում գրանցված 31 ընկերությունների կորպորատիվ փաստաթղթերը, որոնք կառավարել են «ստվերային նավատորմի» լցանավերի անվտանգության հետ կապված խնդիրները, որոնք խուսափում են պատժամիջոցներից՝ ռուսական նավթով և այլ նավթամթերքով առևտուր անելու համար։
Ըստ Equasis միջազգային նավագնացության անվտանգության մոնիթորինգի կազմակերպության՝ այս ընկերությունները շահագործել են պատժամիջոցների ենթարկված նավերը կամ մինչև նավերի ստուգումները 2024-2026 թվականների միջև ընկած ժամանակահատվածում կամ դրանից հետո։ Այս ընկերություններից յոթն այլևս չեն ծառայում որպես պատժամիջոցների տակ գտնվող նավերի կառավարիչներ՝ պատասխանատվությունը փոխանցելով 31 ադրբեջանական ընկերությունների շարքում գտնվող այլ կազմակերպությունների։
Էներգետիկայի և մաքուր օդի հետազոտությունների կենտրոնում Եվրոպա-Ռուսաստան քաղաքականության ղեկավար Իսահակ Լևին OCCRP-ին ասել է, որ ISM ընկերությունները «նավագնացության գործառնական ողնաշարն» են։ Լևին նշել է, որ նրանք զբաղվում են «անվտանգության համապատասխանությամբ և անձնակազմի համալրմամբ մինչև սպասարկում և ապահովագրության համակարգմամբ»,բայց ստվերային նավատորմում նրանք նաև «հաճախ ապահովում են գործառնական լեգիտիմության մի շերտ, որը կարող է թաքցնել, թե ով է, ի վերջո, տիրապետում կամ վերահսկում նավը»։
Նա հավելել է, որ այս ընկերությունների սեփականատերերն ընտրում են անթափանց իրավասություններ, քանի որ դրանք առաջարկում են «անանունություն, թույլ բացահայտման կանոններ և սահմանափակ կարգավորող ստուգումներ, որոնք հեշտացնում են թաքցնելը այն փաստի, թե ով է իրականում շահագործում կամ շահույթ ստանում նավից»։
«Ստվերային նավատորմում այդ թափանցիկության բացակայությունը հաճախ միտումնավոր ներդրված առանձնահատկություն է և պատժամիջոցների ենթարկվելու ռիսկը նվազեցնելու միջոց»,- հայտարարել է Լևին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի