Իրանի ԻՀՊԿ-ն Պարսից ծոցում մաքսանենգ վառելիքով երկու նավ է կալանել

Բաժանորդագրվել

Ձերբակալվել է 15 մարդ, բոլորը՝ օտարերկրացիներ։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերն այսօր երկու նավ են կալանել Պարսից ծոցում: Այս մասին հայտնում է իրանական «IRIB» պետական հեռուստառադիոընկերությունը։

«ԻՀՊԿ ռազմածովային ուժերը Պարսից ծոցում մաքսանենգ վառելիք տեղափոխող երկու նավ են կալանել», – ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ նավերում հայտնաբերվել է ավելի քան մեկ միլիոն լիտր մաքսանենգ վառելիք:

Ձերբակալվել է անձնակազմի 15 անդամ, նրանք բոլորը օտարերկրացիներ են։

Պայթյունավտանգ է ողջ տարածաշրջանի համար. Լավրովը՝ ԱՄՆ-Իրան հարաբերությունների սրման մասին

Leave a comment