Ռուսաստանը պնդում էր, որ Հայաստանի խնդրանքով նրան միացնեն ԵԱՏՄ-ին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Նկատի ունեմ, որ տնտեսության վիճակի մի շարք չափանիշներով, դե, Հայաստանն այնքան էլ չէր տեղավորվում ընդհանուր համատեքստում, բայց հիմա նրանք որոշել են, որ պետք է այլ ուղղությամբ մտածեն։
Մենք դեմ չենք, խնդրե՛մ։ Միայն կխնդրեինք հնարավորինս արագ կողմնորոշվել և աշխատել բաց խաղաթղթերով»,-նշել է նա։
Պուտինը միևնույն ժամանակ շեշտել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զգալի ջանքեր է գործադրում Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի մշակման ուղղությամբ։
ՌԴ նախագահը հայտարարել է նաև, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները զարգանում են շատ դրական ուղղությամբ և հայտարարել է Ալիևի հետ հանդիպման մասին։
Դիտումների քանակ23