Բայրամովը հուլիսին Մոսկվա կայցելի | Factor.TV

Քաղաքականություն

04.06.2026 | 21:20

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հուլիսին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա։ Այս մասին հայտնել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում կայացած «Ռուսաստան-Ադրբեջան» նիստում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Քաղաքական երկխոսության առումով, պետությունների ղեկավարների մակարդակով երկխոսության հետ մեկտեղ, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն առաջիկայում՝ հուլիսին, ռուսական կողմի հրավերով աշխատանքային այց կատարի Մոսկվա»,- ասել է նա։

Նա ընդգծել է, որ սա «կարևոր հանգրվան կլինի Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում»։ Դեսպանի խոսքով՝ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կարգավորման ակտիվ փուլում են «դժվարին տարվանից» հետո։ Մուստաֆաևը հարաբերություններում առկա ճգնաժամը պայմանավորել է երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի «քաղաքական կամքով և իմաստությամբ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment