Նիկոլ Փաշինյանը Ռումինայում է – 24.11.2026, Sputnik Արմենիա

Բաժանորդագրվել

Այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսված Ռումինայի նախագահի,, վարչապետի և Սենատի նախագահի հետ։

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։

«Այցի շրջանակում Փաշինյանը հանդիպում կունենա Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանի հետ, որին կհաջորդի Ռումինիայի նախագահի և Հայաստանի վարչապետի համատեղ ասուլիսը»,– ասված է հաղորդագրությունում:

Փաշինյանը հանդիպում կունենա նաև Ռումինիայի վարչապետ Լուկա Նիկուլեսկուի հետ: Հանդիպման ավարտին Հայաստանի և Ռումինիայի վարչապետները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով:

Պաշտոնական այցի շրջանակում նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի հանդիպումը Ռումինիայի Սենատի նախագահ Միրչա Աբրուդեանի հետ:

Leave a comment