https://arm.sputniknews.ru/20260604/aph-mkhv-ditvordnery-sksel-en-hajastanum-spasvvogh-yntrutjunneri-kartshazhamket-ditarkumy-103032721.html
ԱՊՀ ՄԽՎ դիտորդները սկսել են Հայաստանում սպասվող ընտրությունների կարճաժամկետ դիտարկումը
ԱՊՀ ՄԽՎ դիտորդները սկսել են Հայաստանում սպասվող ընտրությունների կարճաժամկետ դիտարկումը
Sputnik Արմենիա
Դիտորդները մշտադիտարկում կիրականացնեն ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին ուղղված հրավերին համապատասխան։ 04.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-04T21:17+0400
2026-06-04T21:17+0400
2026-06-04T21:18+0400
հայաստան
աժ (ազգային ժողով)
ընտրություններ
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
դիտորդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/14/28006116_0:89:1600:989_1920x0_80_0_0_b7752ad8a11f16830dc7295c2aa4a90b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդները սկսել են հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների կարճաժամկետ մոնիտորինգը։ Լուրը հրապարակվել է ԱՊՀ ՄԽՎ կայքում։«ԱՊՀ ՄԽՎ միջազգային դիտորդների խումբը սկսել է խորհրդարանական ընտրությունների կարճաժամկետ մոնիտորինգը»,-ասված է հաղորդագրության մեջ։Նշվում է, որ դիտորդները մշտադիտարկումը կիրականացնեն ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովին ուղղված հրավերին համապատասխան։«Խմբի համակարգող է նշանակվել Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահի տեղակալ Ժակիպ Ասանովը։ Դիտորդական առաքելություն են իրականացնելու Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի խորհրդարանների սենատորներն ու պատգամավորները, ինչպես նաև ԱՊՀ ՄԽՎ պաշտոնատար անձինք և ԱՊՀ ՄԽՎ Ժողովրդավարության զարգացման մոնիտորինգի միջազգային ինստիտուտի փորձագետները»,-ասված է հաղորդագրության մեջ։Դիտորդների աշխատանքային ծրագրում նախատեսված են հանդիպումներ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Ազգային ժողովի, Վարչական դատարանի, ընտրություններին մասնակցող կուսակցությունների ղեկավարության հետ։ ԱՊՀ ՄԽՎ միջազգային դիտորդները դիտարկում կիրականացնեն Երևանի և ՀՀ մարզերի ընտրական տեղամասերում։ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/14/28006116_0:0:1425:1068_1920x0_80_0_0_505d78e304c33cfbc51af1f7c80c8831.jpg.webp
հայաստան, աժ (ազգային ժողով), ընտրություններ, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), դիտորդ
հայաստան, աժ (ազգային ժողով), ընտրություններ, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), դիտորդ
Դիտորդները մշտադիտարկում կիրականացնեն ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին ուղղված հրավերին համապատասխան։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդները սկսել են հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների կարճաժամկետ մոնիտորինգը։ Լուրը հրապարակվել է ԱՊՀ ՄԽՎ կայքում։
«ԱՊՀ ՄԽՎ միջազգային դիտորդների խումբը սկսել է խորհրդարանական ընտրությունների կարճաժամկետ մոնիտորինգը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ դիտորդները մշտադիտարկումը կիրականացնեն ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովին ուղղված հրավերին համապատասխան։
«Խմբի համակարգող է նշանակվել Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահի տեղակալ Ժակիպ Ասանովը։ Դիտորդական առաքելություն են իրականացնելու Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի խորհրդարանների սենատորներն ու պատգամավորները, ինչպես նաև ԱՊՀ ՄԽՎ պաշտոնատար անձինք և ԱՊՀ ՄԽՎ Ժողովրդավարության զարգացման մոնիտորինգի միջազգային ինստիտուտի փորձագետները»,-ասված է հաղորդագրության մեջ։
Դիտորդների աշխատանքային ծրագրում նախատեսված են հանդիպումներ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Ազգային ժողովի, Վարչական դատարանի, ընտրություններին մասնակցող կուսակցությունների ղեկավարության հետ։ ԱՊՀ ՄԽՎ միջազգային դիտորդները դիտարկում կիրականացնեն Երևանի և ՀՀ մարզերի ընտրական տեղամասերում։