https://arm.sputniknews.ru/20260604/pnn-parzabanel-e-te-inch-e-anum-razmakan-vostikanutjuny-zvartnvocum–103024021.html
ՊՆ–ն պարզաբանել է, թե ինչ է անում ռազմական ոստիկանությունը «Զվարթնոցում»
ՊՆ–ն պարզաբանել է, թե ինչ է անում ռազմական ոստիկանությունը «Զվարթնոցում»
Sputnik Արմենիա
Ըստ ՊՆ հաղորդագրության` Ռազմական ոստիկանությունը նպատակ ունի աջակցել զինվորական կոմիսարիատներին՝ զինապարտ քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու… 04.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-04T20:02+0400
2026-06-04T20:02+0400
2026-06-04T20:06+0400
«զվարթնոց» օդանավակայան
ռազմական ոստիկանություն
հհ պաշտպանության նախարարություն (պն)
https://cdn.am.sputniknews.ru/img/76/10/761087_57:0:967:512_1920x0_80_0_0_2b2f080295203db4cf89133cc3a89b27.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, թե ինչ է անում ռազմական ոստիկանությունը «Զվարթնոց» օդանավակայանում։Հիշեցնենք` ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Տարոն Չախոյանն ավելի վաղ հայտարարել էր, որ «Ռուսաստանից ընտրակաշառքով ժամանածները կներգրավվեն 25-օրյա վարժական հավաքների, իսկ ովքեր կհրաժարվեն, կենթարկվեն քրեական պատասխանատվության»: Առավոտյան լուր տարածվեց, որ սահմանային անցակետը հատելիս ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները տղամարդկանց 25-օրյա վարժանքների մասնակցելու ծանուցումներ են տալիս։ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, անդրադառնալով այս լուրերին, հայտարարեց, որ եթե ՀՀ ժամանողը զինապարտ է, ապա հայրենիքի հանդեպ պարտք ունի: Լրագրողի հարցին, թե արդյոք ասվածը վերաբերում է միայն ՌԴ-ից ժամանողներին, Պապիկյանն ասաց, որ խոսքը ոչ միայն Ռուսաստանի մասին է, այլև Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/76/10/761087_171:0:854:512_1920x0_80_0_0_0f87aeb821af6477e9d534cdb869a9bb.jpg.webp
«զվարթնոց» օդանավակայան, ռազմական ոստիկանություն, հհ պաշտպանության նախարարություն (պն)
«զվարթնոց» օդանավակայան, ռազմական ոստիկանություն, հհ պաշտպանության նախարարություն (պն)
Ըստ ՊՆ հաղորդագրության` Ռազմական ոստիկանությունը նպատակ ունի աջակցել զինվորական կոմիսարիատներին՝ զինապարտ քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու գործընթացում։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, թե ինչ է անում ռազմական ոստիկանությունը «Զվարթնոց» օդանավակայանում։
«ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը, «Ռազմական ոստիկանության մասին» օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում, իր առջև դրված խնդիրների կատարումն ապահովելու համար, ներառյալ ՀՀ սահմանային անցակետերում, իրականացնում է ծառայություն՝ նպատակ ունենալով աջակցել զինվորական կոմիսարիատներին՝ զինապարտ քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու և պահեստազորային պատրաստության միջոցառումներին ներգրավելու գործընթացում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Տարոն Չախոյանն ավելի վաղ հայտարարել էր, որ «Ռուսաստանից ընտրակաշառքով ժամանածները կներգրավվեն 25-օրյա վարժական հավաքների, իսկ ովքեր կհրաժարվեն, կենթարկվեն քրեական պատասխանատվության»: Առավոտյան լուր տարածվեց, որ սահմանային անցակետը հատելիս ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները տղամարդկանց 25-օրյա վարժանքների մասնակցելու ծանուցումներ են տալիս։