RISE Expo-ում Փաշինյանը պարծեցել է, որ ՀՀ–ն ունի 155 մմ-անոց արկերի սեփական արտադրություն

https://arm.sputniknews.ru/20260604/rise-expo-um-pashinjany-partsecel-e-vor-hhn-uni-155-mm-anvoc-arkeri-sepakan-artadrutjun-103022464.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Նիկոլ Փաշինյանը այցելեց RISE Expo

Sputnik Արմենիա

Նիկոլ Փաշինյանը այցելեց RISE Expo

2026-06-04T19:40+0400

true

PT2M18S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/04/103017225_0:90:720:630_1920x0_80_0_0_43e053b96c22bb746b5923a6cf0ce5e1.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, նիկոլ փաշինյան, զենք, видео

հայաստան, նիկոլ փաշինյան, զենք, видео

Բաժանորդագրվել

Վարչապետը զարմացել է, որ Հայաստանում արդեն սերիական արտադրության են դրվել ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխան հրետանային արկեր։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է RISE Expo Powered by Silicon Mountains 2026 պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդես և ուսումնասիրել ցուցադրված նմուշները։

Փաշինյանի խոսքով` որոշ նմուշներ, որոնք ցուցադրվել են մայիսի 28–ին կայացած ռազմական շքերթի ժամանակ, իրեն քաջ ծանոթ են։

Վարչապետը նստել է ցուցադրված ACE զրահապատ մեքենան, որը դեռևս պետական փորձարկում չի անցել։ Փաշինյանը հետաքրքրվել է, թե ինչով են դրանք տարբերվում ֆրանսիական Bastion-ից։

Ցուցահանդեսում Davaro ընկերությունը ներկայացրել է ևս մեկ զրահապատ մեքենա։ Նախագիծը մշակվում է հայ-ֆրանսիական համատեղ ուժերով և համապատասխանում է ՆԱՏՕ-ի չափանիշներին։

«Այսինքն՝ արդեն մրցակցությո՞ւն էլ ենք ունենալու։ Լավ է», – ասել է Փաշինյանը։

Վարչապետը նաև ուսումնասիրել է ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) համակարգեր, տարբեր անօդաչու թռչող սարքեր, արհեստական բանականությամբ հագեցած ռումբերի նմուշներ։ Ըստ արտադրողների` այս նախագծերով հետաքրքրված են Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը։

Փաշինյանը նաև ուսումնասիրել է «Արսենալ» ընկերության արտադրանքը, որոնց մեջ է նաև 122 մմ հրթիռները` նախատեսված բազմակի հրթիռային համակարգերի համար: Վարչապետը զարմացել է, որ Հայաստանում արդեն սերիական արտադրվում են ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխան հրետանային արկեր։

«Ես բաց էի թողել այդ պահը, որ անցել է փորձարկումը։ Քանի որ հիմա մեր հրետանու հիմնական հարվածային ուժը 155 մմ է, և շատերն էին ասում` որտեղի՞ց եք գտնելու 155 մմ արկեր, ո՞վ է ձեզ վաճառելու: Նախ` ով չի մեզ վաճառելու, մե՛նք ենք վաճառելու», – ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով` խոշոր մատակարարման պայմանագիր է կնքվել մի ընկերության հետ, որը նաև արտադրում է 122 մմ և 152 մմ արկեր (խորհրդային/ռուսական արտադրության զենքեր):

Փաշինյանը նաև ծանոթացել է գիշերային տեսողության սարքերի, սահմանային հսկողության տեսախցիկների, զրահաբաճկոնների և սաղավարտների արտադրությանը։

Ավելի վաղ Sputnik Արմենիան մանրամասն ներկայացրել էր ցուցադրված արտադրանքներից մի քանիսը:

Leave a comment