Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը


Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և նրան հանձնել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանը։ Այդ մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:

Վարչապետի միջնորդությամբ նախագահի համապատասխան հրամանագրի համաձայն՝ Հանրապետության տոնի առթիվ, հայրենիքին մատուցած ակնառու ծառայությունների, երկարամյա անխոնջ գործունեության և նվիրումի համար Մհեր Գրիգորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով։

Հանրապետության նախագահը շնորհավորել է Մհեր Գրիգորյանին բարձր պետական պարգևի արժանանալու կապակցությամբ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ։

Դիտումների քանակ1

Leave a comment