18:23 04.06.2026 (Թարմացված է: 18:24 04.06.2026)
Բաժանորդագրվել
Խմբակի մասնակցությունը 12-րդ դասարանում կարող է հանդիսանալ նաև վարորդական իրավունքի քննության համար նախապատրաստական դասընթաց։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Սեպտեմբերից հանրակրթական դպրոցների ավագ դասարանների աշակերտների համար կամընտրական հիմունքով կգործեն ճանապարհային անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
Նշվում է, որ ծրագրի նպատակն է բարձրացնել սովորողների իրազեկվածությունը ճանապարհային երթևեկության անվտանգության վերաբերյալ։
Խմբակի շրջանակում ավագ դպրոցի աշակերտները կսովորեն․
ճանապարհային երթևեկության կանոնները,
ճանապարհային նշանները և գծանշումները,
լուսացույցի և կարգավորողի ազդանշանները,
հետիոտնի և ուղևորի վարքականոնները,
ճանապարհային երթևեկության մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները,
վարորդական գործնական հմտություններ և այլն։
Խմբակի մասնակցությունը 12-րդ դասարանում կարող է հանդիսանալ նաև վարորդական իրավունքի քննության համար նախապատրաստական դասընթաց, որի շնորհիվ սովորողները կարող են քննություն հանձնել և վարորդական վկայական ստանալ:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ։