Ես խորապես ցավում եմ, որ մենք ապրում ենք ամոթի և ստրկության այս օրերը.Բագրատ Սրբազան

Տեսանյութեր
Հասարակություն

Ես խորապես ցավում եմ, որ մենք ապրում ենք ամոթի և ստրկության այս օրերը.Բագրատ Սրբազան (տեսանյութ)

Միջնորդում են, ՔԿ նախագահին, Գլխավոր դատախազին, ԱԺ պատգամավորին հրավիրել դատարան

  Փաստաբան Հովհաննես Խուդոյանը այսօր միջնորդեց դատարան հրավիրել եւ հարցաքննել Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին եւ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին:

Նրանք Բագրատ սրբազան Գալստյանի եւ մյուսների գործով հայտարարություններ էին տարածել:

Պաշտպանը միջնորդեց դատարան հրավիրել նաեւ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանին:

Նրան հարցաքննելով, ըստ պաշտպանի, կհերքվի առաջադրված մեղադրանքը:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում էր Բագրատ սրբազանի եւ մյուս 17 անձանց գործով դատական նիստը:

Նրանք մեղադրվում են իշխանությունը զավթելու եւ ահաբեկչության մեջ:

Դատական նիստի ընթացքում պաշտպանական կողմը միջնորդեց փոխել Վահագն Չախալյանի խափանման միջոցը՝ կալանքը:

Պաշտպանական կողմը նշեց, որ գործով անցնող 18 անձանցից 16-ի խափանման միջոցները փոխվել են եւ միայն երկու անձինք են գտնվում կալանավայրում, որոնցից մեկը Վահագն Չախալյանն է:

Պաշտպան Վրեժ Խաչիկյանը նշեց, որ նրա ընտանիքը գտնվում է սոցիալապես վատ վիճակում: 3 երեխաներից երկուսը անչափահաս են, իսկ տղան ուսանող է:

Դատավոր Կարեն Ֆարխոյանը չքննարկեց ներկայացված միջնորդությունը՝ նշելով, որ նոր հանգամանքներ ի հայտ չեն եկել:

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն էլ անդրադարձավ այսօր Բաքվում ընթացող շինծու դատավարությանը, որտեղ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը դատապարտել երկարատև ազատազրկման՝ ընդհուպ մինչեւ ցմահ բանտարկության:

« Ես խորապես ցավում եմ, որ մենք ապրում ենք ամոթի և ստրկության այս օրերը։ Իմ պատիվն ու կենսագրությունը գողացվել են։ Իմ եղբայրները թշնամու բանտում դատապարտվել են», – ասաց Բագրատ Գալստանյանը։

Այս պահին դատական նիստը շարւնակվում է:

Leave a comment