Զախարովա․ ԱՄՆ-ն կհրաժարվի Հայաստանի հետ պայմանավորվածություններից, երբ «կորցնի ախորժակը»

ԱՄՆ-ն կհրաժարվի Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններից, երբ «կորցնի ախորժակը» կամ փոխի իր առաջնահերթությունները, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Հայաստանն ու ԱՄՆ-ն մայիսի վերջին ստորագրել են երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր։ Կողմերը նաև ստորագրել են հազվագյուտ հողային մետաղների մատակարարման, արդյունահանման և վերամշակման վերաբերյալ համաձայնագրեր, ինչպես նաև «Թրամփի ուղին հանուն միջազգային բարգավաճման» (TRIPP) նախագծի շրջանակում ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր։

«Երբ Վաշինգտոնը կորցնի ախորժակը կամ այնտեղ փոխվեն առաջնահերթությունները, նրանք այս ամենից կհրաժարվեն՝ իրենց համար բացարձակապես առանց ցավի», – ասել է Զախարովան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment