Կառավարությունը կփոխհատուցի թարմ պտուղ-բանջարեղենի և  ծաղիկների արտահանումից տուժած տնտեսվարողներին

Կառավարությունը կփոխհատուցի թարմ պտուղ-բանջարեղենի և  ծաղիկների արտահանումից տուժած տնտեսվարողներին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր կառավարությունը հաստատտեց Հայաստանի Հանրապետության տարածքից ջերմատնային արտադրության թարմ պտուղբանջարեղենի և ծաղիկների արտահանման աջակցության միջոցառումը հաստատելու մասին նախագիծը։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը ներկայացրեց, որ  արտահանվող հիմնական ապրանքային խմբերի նկատմամբ սահմանվում է  փոխհատուցում:  

«Էկոնոմիկայի նախարարության շարունակական նպատակն է շուկաների դիվերսիֆիկացումը՝ մեկ շուկայից կախվածության նվազեցումը և հայկական ապրանքների դիրքավորումը համաշխարհային շուկայում: Այս համատեքստում  անհրաժեշտություն է առաջանում աջակցել տնտեսվարողներին դիվերսիֆիկացնել շուկաները և ձևավորել մատակարարման  նոր շղթաներ»,-ասաց նա:

Անդրադառնալով է արտահանված ծավալի համար փոխհատուցմանը Խոջոյանը նշեց,  դրանց  սահմանաչափը՝ ելակի յուրաքանչյուր 1կգ-ի համար 770 դրամ է, լոլիկի յուրաքանչյուր 1կգ համար՝ 275 դրամ, պղպեղինը՝ 400 դրամ և ծաղկի յուրաքանչյուր 1 հատի համար՝ 37 դրամ:

«Այս ծրագրից կարող են օգտվել ՀՀ ռեզիդենտ համարվող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձիք, որոնք ՀՀ տարածքից 2026թ. հունիսի 1-ից մինչև հուլիսի 1-ը իրականացրել են արտադրանքի արտահանում»,- հավելեց նախարարի տեղակալը:

Նրա խոսքով՝ նշված ապրանքների արտահանումն իրականացնելուց հետո փոխհատուցման ստացման նպատակով տնտեսվարող սուբյեկտը դիմում է Էկոնոմիկային նախարարություն՝ ներկայացնելով ապրանքի տարածման հայտարարագրերը կամ արտահանման ապրանքների հայտարարագրման պատճենը:

Ըստ Արման Խոջոյանի՝ արտահանման դինամիկայի վերլուծությունը ցույց  է տալիս, որ հունիս ամսվա ընթացքում կարտահանվի ավելի քան 4250 տոննա բանջարեղեն և ելակ,ինչպես նաև շուրջ 10 միլիոն հատ ծաղիկ:

«Ջերմատնային տնտեսությունը այսօր հագեցած է առաջադեմ ամենաբարձր հագեցվածություն  ունեցող տեխնոլոգիաներով և իրենց մոտ գերակշիռ մասում ներդրված է Global GAP  սերտիֆիկացման համակարգեր»,-նշեց նա:  

 

Leave a comment