ԵՄ բոլոր երկրները համաձայնել են Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել անդամակցության բանակցությունների առաջին փաթեթի քննարկումները. Սվիրիդենկո


Եվրամիության անդամ բոլոր երկրները համաձայնել են Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել անդամակցության բանակցությունների առաջին փաթեթի քննարկումները՝ հայտնել է Ուկրաինայի վարչապետ Յուլյա Սվիրիդենկոն։


«Մենք մեկ քայլ ավելի մոտ ենք ԵՄ անդամակցությանը՝ կայուն առաջ շարժվելով դեպի մեր նպատակը»,- հավելել է նա։


ԵՄ խորհրդում նախագահող Կիպրոսը հայտնել է, որ արդեն սկսել է նախապատրաստական աշխատանքները երկու երկրների հետ պաշտոնապես բանակցություններ սկսելու նպատակով։


«Սա կարևոր հանգրվան է Ուկրաինայի և Մոլդովայի եվրաինտեգրման ճանապարհին և հզոր ուղերձ է ԵՄ միասնության ու վճռականության վերաբերյալ», – ասվում է հայտարարության մեջ։


Իր հերթին Ուիրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ երկրներին և կառույցներին աջակցության համար: Նա գնահատել է նաև Բուդապեշտի կառուցողական ներգրավվածությունն այս գործընթացում՝ նշելով՝ Կիև-Բուդապեշտ հարաբերություններում նոր էջ է բացվում:


Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել էր, որ Կիևի հետ համաձայնության են եկել Ուկրաինայում բնակվող մոտ 100,000-անոց հունգարական փոքրամասնության իրավունքների հարցում։


Նախկինում Մադյարն ասել էր, որ այս երկարատև վեճի լուծումը անհրաժեշտ պայման է, որպեսզի Բուդապեշտը համաձայնի Ուկրաինայի ԵՄ անդամակցությանը։

Դիտումների քանակ4

Leave a comment