Իրանը ձգտում է վերացնել ԱՄՆ–ի բոլոր պատժամիջոցները. ԱԳՆ

https://arm.sputniknews.ru/20260604/irany-dzgtum-e-veracnel-amni-bvolvor-patzhamijvocnery-agn-103013424.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/15/84987856_28:0:771:557_1920x0_80_0_0_fd4565820b33d1b4e8d70d67af1754f2.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատժամիջոցներ

իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատժամիջոցներ

Բաժանորդագրվել

Իրանի փոխարտգործնախարարը դժվարացել է նշել փաստաթղթի նախապատրաստման ավարտի ժամկետը։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Թեհրանը ձգտում է վերացնել ԱՄՆ-ի ինչպես ուղիղ, այնպես էլ երկրորդական պատժամիջոցները, որոնք ազդում են Թեհրանի հետ այլ երկրների համագործակցության վրա: Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին այս մասին ասել է «Mehr» գործակալությանը տված հարցազրույցում։

Դիվանագետը նշել է, որ Թեհրանի համար ԱՄՆ-ի հետ երկխոսության մեջ կարևոր են այնպիսի հարցեր, ինչպիսիք են ամերիկա-իսրայելական ագրեսիայի հետևանքով երկրին հասցված վնասի փոխհատուցումը (այդ հարցը պետք է հիշատակվի հնարավոր համաձայնագրի տեքստում) և Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը:

«Ինչ վերաբերում է բոլոր միակողմանի պատժամիջոցներին, ապա դրանք պետք է չեղյալ հայտարարվեն», – ասել է փոխնախարարը:

Նա հիշեցրել է, որ Թեհրանը շարունակում է աշխատել Վաշինգտոնի հետ հակամարտության դադարեցման մասին հնարավոր հուշագրի ուղղությամբ։

«Չեմ կարող ժամկետ նշել (փաստաթղթի նախագծի մշակման ավարտի. խմբ.)։ Երբ մենք վստահ լինենք, այդ ժամանակ հուշագրի ուղղությամբ աշխատանքը կարելի է ավարտված համարել։ Չեմ կարող ասել, թե քանի օր կպահանջվի։ Մենք վերջնական տեքսի ենք բերում այն տեքստը, որը կարող է ապահովել մեր շահերը», – ասել է Ղարիբ Աբադին։

Նրա խոսքով՝ հարցերից մեկը, որում Թեհրանը մտադիր է հասնել իր իրավունքների ապահովմանը, միջուկային թեման է, սակայն դա, ինչպես ավելի վաղ նշել էին Իրանի իշխանությունները, այժմ չի քննարկվում ԱՄՆ-ի հետ: Կողմերը կանցնեն դրան, երբ ստորագրվի հակամարտության դադարեցման համաձայնագիրը։

Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։

Մայիսի 31-ին ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ խորհրդականների հետ քննարկում կանցկացնի և Իրանի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի։ Սակայն լրատվամիջոցները հայտնեցին, որ մոտ երկու ժամ տևած խորհրդակցությունից հետո Թրամփը որոշում չի կայացրել։ Միաժամանակ Թեհրանից հայտարարեցին, որ Իրանն ու ԱՄՆ-ն շարունակում են ուղերձներ փոխանակել։

Իրանն անհապաղ դադարեցնում է ԱՄՆ–ի հետ բանակցությունները և փակում է Հորմուզի նեղուցը

Leave a comment