ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է օդանավակայանում ՊՆ ՌՈ-ի կողմից սահմանային անցակետերում ուժեղացված ծառայության, դասալիքներին հայտնաբերելու և զորահավաքներ ուղարկելու թեմային։
«Ծանուցման համար կա կարգ։ Այնտեղ ծանուցում կատարելը ֆիզիկապես հնարավոր չէ։ Օդանավակայանում ոչ ոքի չեն կարող ծանուցագիր տալ»,- ասել է ՊՆ նախարարը՝ հավելելով, որ դա կարող է լինել օպերատիվ ինֆորմացիայի հիման վրա կամ այլ ֆունկցիոնալ պարտականությունների շրջանակում, այդ թվում՝ հետախուզվող անձանց փնտրտուքի։
Հարցին՝ արդյոք բացառում է, որ Ռուսաստանից եկածներին կարող են տրվել ծանուցագրեր, ՊՆ նախարարը շեշտել է. «Ինչպե՞ս կարող եմ բացառել դա, այսինքն՝ Ռուսաստանից, Ֆրանսիայից կամ ԱՄՆ-ից եկած ՀՀ քաղաքացին, ով զինապարտ է, հայրենիքի առաջ պարտականություններ չունի՞։ Բնականաբար, չեմ կարող բացառել»։