ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է․
«Երեկ անիմաստ քվեարկությամբ Ներկայացուցիչների պալատը՝ 4 վատ հանրապետականների և բոլոր դեմոկրատների մասնակցությամբ, քվեարկեց իմ ռազմական լիազորությունները սահմանափակելու օգտին՝ հենց Իրանի Իսլամական Հանրապետության հետ պատերազմը դադարեցնելու իմ վերջին բանակցությունների կեսին։ Ո՞վ կաներ նման ոչ հայրենասիրական բան։
Նրանք գիտեն, թե որտեղ են բանակցությունները։ Դեմոկրատները սնվում են Թրամփի խանգարման համախտանիշով։ Նրանք կնախընտրեին, որ մեր երկիրը ձախողվեր, քան թե ինձ տան ևս մեկ, բազմաթիվ հաղթանակներից մեկը։
Չորս հանրապետականները, դա բոլորովին այլ պատմություն է. նրանք ՑՈՒՑԱՄՈԼԵՐ են։ Նրանք պետք է ամաչեն իրենցից։ ՄԱԳԱ՛ [MAGA / Make America Great Again – «Դարձնել Ամերիկան մեծ կրկին»]։ Նախագահ ԴՋԹ»