Իրանը հերքել է հունիսի 3-ին Քուվեյթի օդանավակայանին հարվածը


Իրանը հերքել է հունիսի 3-ին Քուվեյթի օդանավակայանին հարվածը, որի հետևանքով զոհվել էր 1 մարդ, մի քանիսը՝ վիրավորվել: ԻՀՊԿ-ն նշել է, որ օդանավակայանին հարվածը տեղի է ունեցել ամերիկյան Patriot համակարգի խափանման պատճառով: ԱՄՆ զինված ուժերն այս պնդումը կեղծ է որակել:


Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը մեղադրել է իրանական ուժերին Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ հրթիռներ արձակելու համար՝ նշելով, որ ի պատասխան՝ հարված են հասցրել Ղեշմ կղզում Իրանի ցամաքային հսկողության օբյեկտի։ 


Հաղորդվել է, որ Քուվեյթի միջազգային օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը: Այս ֆոնին Քուվեյթը կրճատել է Իրանի դեսպանության աշխատակիցների թիվը և անցանկալի անձ ճանաչել դիվանագիտական առաքելության երկու անդամի:

Դիտումների քանակ1

Leave a comment