https://arm.sputniknews.ru/20260604/hakakvorupcivon-kvomiten-pndum-e-uzhegh-hajastani-hamakirnery-yntrakasharq-en-bazhanel-102998979.html
Հակակոռուպցիոն կոմիտեն պնդում է՝ «Ուժեղ Հայաստանի» համակիրները ընտրակաշառք են բաժանել
Հակակոռուպցիոն կոմիտեն պնդում է՝ «Ուժեղ Հայաստանի» համակիրները ընտրակաշառք են բաժանել
Sputnik Արմենիա
Այս անգամ Հակակոռուպցիոն կոմիտեի գործողությունները կապված են «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի Աջափնյակ վարչական շրջանի գրասենյակի պատասխանատուների և… 04.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-04T12:59+0400
2026-06-04T12:59+0400
2026-06-04T12:59+0400
խուզարկություն
ձերբակալություն
հակակոռուպցիոն կոմիտե
ազգային ժողովի ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0f/94644834_0:0:1229:691_1920x0_80_0_0_e17a2a8292b4b6e4041336cd4e4efcbb.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Հակակոռուպցիոն կոմիտեն պնդում է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք են խոստացել և բաժանել։ Նախաքննական մարմինը նոր ձայնագրություն է հրապարակել։Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։Հիշեցնենք` նախընտրական շրջանում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն պարբերաբար այսօրինակ հաղորդագրություններ և ձայնագրություններ է հրապարակում։«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ այդ ձայնագրություններին լուրջ չի վերաբերվում. «Իրենք ձայնագրում, իրենք ուրախանում են»։ Նրա խոսքով` ուժային ծառայությունները դրանցով արջի ծառայություն են մատուցում իշխանություններին։ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0f/94644834_0:0:1093:819_1920x0_80_0_0_0f3166338054409dad1fcfcd482665dc.jpg.webp
խուզարկություն, ձերբակալություն, հակակոռուպցիոն կոմիտե, ազգային ժողովի ընտրություններ
խուզարկություն, ձերբակալություն, հակակոռուպցիոն կոմիտե, ազգային ժողովի ընտրություններ
Այս անգամ Հակակոռուպցիոն կոմիտեի գործողությունները կապված են «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի Աջափնյակ վարչական շրջանի գրասենյակի պատասխանատուների և կուսակցության համակիրների հետ։
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի Աջափնյակ վարչական շրջանի գրասենյակում որպես պատասխանատու նշանակված անձինք, հիշյալ կուսակցության համակիրների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք »,–նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
Հիշեցնենք` նախընտրական շրջանում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն պարբերաբար այսօրինակ հաղորդագրություններ և ձայնագրություններ է հրապարակում։