https://arm.sputniknews.ru/20260604/inchu-en-nvor-mijvocner-kirarvum-hajkakan-artadranqi-nkatmamb-rd-pvokhvarchapeti-pataskhany-102994467.html
Ինչո՞ւ են նոր միջոցներ կիրառվում հայկական արտադրանքի նկատմամբ. ՌԴ փոխվարչապետի պատասխանը
Ինչո՞ւ են նոր միջոցներ կիրառվում հայկական արտադրանքի նկատմամբ. ՌԴ փոխվարչապետի պատասխանը
Sputnik Արմենիա
ՌԴ փոխվարչապետի խոսքով՝ նոր բերքի հետ կապված նորմալ աշխատանք է ընթանում։ 04.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-04T12:04+0400
2026-06-04T12:04+0400
2026-06-04T12:04+0400
ալեքսեյ օվերչուկ
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
ծաղիկ
բերք
ստուգումներ
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1b/100301029_0:160:3072:1888_1920x0_80_0_0_fd19dfb33a6df7e0e2da05ab78b64f5a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Հայկական ներմուծման դեմ նոր հնարավոր միջոցառումները կախված կլինեն այն բանից` արտադրանքում սպառողների համար պոտենցիալ վտանգ ներկայացնող որևէ բան կհայտնաբերվի՞, թե՞ ոչ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։Հայկական արտադրանքի նկատմամբ Ռուսաստանի կողմից կիրառած միջոցները նա նորմալ գործընթաց է անվանել. նոր արտադրանքը պետք է ստուգվի։«Մենք ընդհանրապես որևէ սահմանափակում չենք մտցնում հայկական ներմուծման համար։ Բնականոն աշխատանք է տարվում՝ կապված այն բանի հետ, որ նոր բերք է այժմ գալիս, նոր արտադրանք կա, և, բնականաբար, աշխատանքի ընթացքում ինչ-որ բաներ են առաջանում։ Սա պարբերաբար տեղի է ունենում։ Մենք սովորական աշխատանք ենք տանում», – ասել է ՌԴ փոխվարչապետը։Նրա խոսքով՝ նոր բերքը ստուգվում է նաև սպառողների համար սպառնալիքների առկայության առումով։«Մենք պետք է պաշտպանենք մեր սպառողներին Ռուսաստանում։ Նոր բերք է հասել, պետք է ստուգենք, թե ինչ է բերվում մեզ մոտ՝ կա՞ն արդյոք վնասատուներ կամ հիվանդություններ, ինչը կարող է սպառնալիք ներկայացնել և՛ սպառողների, և՛ մեր արտադրության համար։ Ակնհայտ է, որ ինչ-որ բան հայտնաբերվել է», – նշել է փոխվարչապետը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1b/100301029_171:0:2902:2048_1920x0_80_0_0_5fde3e119cadce7fbb868105e9d29598.jpg.webp
ալեքսեյ օվերչուկ, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, ծաղիկ, բերք, ստուգումներ, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն
ալեքսեյ օվերչուկ, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, ծաղիկ, բերք, ստուգումներ, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն
ՌԴ փոխվարչապետի խոսքով՝ նոր բերքի հետ կապված նորմալ աշխատանք է ընթանում։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Հայկական ներմուծման դեմ նոր հնարավոր միջոցառումները կախված կլինեն այն բանից` արտադրանքում սպառողների համար պոտենցիալ վտանգ ներկայացնող որևէ բան կհայտնաբերվի՞, թե՞ ոչ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Եթե ինչ-որ բան հայտնաբերեն, ապա գործողություններ կձեռնարկեն, եթե ոչ` ապա չեն ձեռնարկի», – Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում գործակալության հետ զրույցում ասել է նա։
Հայկական արտադրանքի նկատմամբ Ռուսաստանի կողմից կիրառած միջոցները նա նորմալ գործընթաց է անվանել. նոր արտադրանքը պետք է ստուգվի։
«Մենք ընդհանրապես որևէ սահմանափակում չենք մտցնում հայկական ներմուծման համար։ Բնականոն աշխատանք է տարվում՝ կապված այն բանի հետ, որ նոր բերք է այժմ գալիս, նոր արտադրանք կա, և, բնականաբար, աշխատանքի ընթացքում ինչ-որ բաներ են առաջանում։ Սա պարբերաբար տեղի է ունենում։ Մենք սովորական աշխատանք ենք տանում», – ասել է ՌԴ փոխվարչապետը։
Նրա խոսքով՝ նոր բերքը ստուգվում է նաև սպառողների համար սպառնալիքների առկայության առումով։
«Մենք պետք է պաշտպանենք մեր սպառողներին Ռուսաստանում։ Նոր բերք է հասել, պետք է ստուգենք, թե ինչ է բերվում մեզ մոտ՝ կա՞ն արդյոք վնասատուներ կամ հիվանդություններ, ինչը կարող է սպառնալիք ներկայացնել և՛ սպառողների, և՛ մեր արտադրության համար։ Ակնհայտ է, որ ինչ-որ բան հայտնաբերվել է», – նշել է փոխվարչապետը։