Բահրեյնի իրավապահ մարմինները ձերբակալել են 20 մարդու, այդ թվում՝ հինգ շիա հոգևորականի՝ Իրանի հետ համագործակցության մեղադրանքով։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
Տեղեկատվության համաձայն՝ ձերբակալությունների ալիքը տեղի է ունեցել տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության հերթական սրման ֆոնին։
Նշվում է, որ վերջին գործողություններից հետո Բահրեյնում կալանքի տակ վերցված շիա հոգևորականների և ակտիվիստների ընդհանուր թիվը հասել է 58-ի։
Բահրեյնի իշխանությունները դեռևս պաշտոնապես չեն մեկնաբանել ձերբակալությունների պատճառները։