https://arm.sputniknews.ru/20260604/ararat-mvotvorsi-gvortsvov-hvoghamasy-veradardzneln-anhnar-e-kbrnagandzvi-131-mln-dram-102992573.html
«Արարատ Մոթորսի» գործով հողամասը վերադարձնելն անհնար է․ կբռնագանձվի 131 մլն դրամ
«Արարատ Մոթորսի» գործով հողամասը վերադարձնելն անհնար է․ կբռնագանձվի 131 մլն դրամ
Sputnik Արմենիա
Դատարանի վճիռն օրինակ ուժի մեջ մտնելուց հետո, որպես պայմանագրի անվավերության հետևանք ընկերությունից բռնագանձում կկատարվի հօգուտ Հայաստանի Հանրապետության։ 04.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-04T11:40+0400
2026-06-04T11:40+0400
2026-06-04T11:40+0400
սերժ սարգսյան
հհ դատախազություն
բռնագանձում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43590318_0:49:1601:949_1920x0_80_0_0_07be77f20a41b7d84203965436f8aa6a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. «Արարատ Մոթորսի» գործով հողամասը չի վերադարձվի Հայաստանի Հանրապետությանը, փոխարենը ընկերությունից կբռնագանձվի 131 մլն դրամ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը, պարզաբանելով, որ պետական շահերի պաշտպանության հայցը բավարարվել է։Ընդգծվում է, որ հողամասը վերադարձնելու անհնարինության պատճառով վճիռն օրինակ ուժի մեջ մտնելուց հետո, որպես պայմանագրի անվավերության հետևանք, ՍՊ ընկերությունից կբռնագանձվի 131 միլիոն 358 հազար դրամ:Հիշեցնենք, ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանը, 2000 թվականի մայիսի 20-ից մինչև 2007-ի ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը` առնչություն է ունեցել նախարարության հաշվեկշռում գտնվող և ի պաշտոնե իրեն վստահված Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարմանը։Քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել խոշոր չափի հափշտակության (18 դրվագ), խոշոր չափի փողերի լվացման (2 դրվագ), դրան օժանդակելու (3 դրվագ) համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43590318_85:0:1508:1067_1920x0_80_0_0_f1689b0d821fbc331cf81737e59a4fa0.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերժ սարգսյան, հհ դատախազություն, բռնագանձում
սերժ սարգսյան, հհ դատախազություն, բռնագանձում
Բաժանորդագրվել
Դատարանի վճիռն օրինակ ուժի մեջ մտնելուց հետո, որպես պայմանագրի անվավերության հետևանք ընկերությունից բռնագանձում կկատարվի հօգուտ Հայաստանի Հանրապետության։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. «Արարատ Մոթորսի» գործով հողամասը չի վերադարձվի Հայաստանի Հանրապետությանը, փոխարենը ընկերությունից կբռնագանձվի 131 մլն դրամ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը, պարզաբանելով, որ պետական շահերի պաշտպանության հայցը բավարարվել է։
«Վճռով անվավեր է ճանաչվել 2005 թվականի ապրիլի 26-ին Հայաստանի Հանրապետության անունից Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի լիազորված անձի և «Արարատ Մոթորս» ՍՊ ընկերության միջև կնքված՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ծովակալ Իսակովի 16/4 հասցեում գտնվող՝ 0.40935 հա մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիրը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ հողամասը վերադարձնելու անհնարինության պատճառով վճիռն օրինակ ուժի մեջ մտնելուց հետո, որպես պայմանագրի անվավերության հետևանք, ՍՊ ընկերությունից կբռնագանձվի 131 միլիոն 358 հազար դրամ:
Հիշեցնենք, ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանը, 2000 թվականի մայիսի 20-ից մինչև 2007-ի ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը` առնչություն է ունեցել նախարարության հաշվեկշռում գտնվող և ի պաշտոնե իրեն վստահված Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարմանը։
Քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել խոշոր չափի հափշտակության (18 դրվագ), խոշոր չափի փողերի լվացման (2 դրվագ), դրան օժանդակելու (3 դրվագ) համար։