Երևանի համար ավելի լավ կլինի արագ անցկացնել հանրաքվե․ Ռուսաստանի փոխվարչապետ

Երևանի համար ավելի լավ կլինի արագ անցկացնել հանրաքվե և որոշել՝ արդյոք ցանկանում են մնալ ԵԱՏՄ-ում, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Միգուցե Հայաստանի համար ավելի լավ լինի արագ անցկացնել հանրաքվե և որոշել՝ արդյոք ցանկանում են մնալ Եվրասիական տնտեսական միությունում, թե միանալ Եվրամիությանը», – գործակալությանն ասել է Օվերչուկը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում։

Այս տարվա Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումը տեղի է ունենում հունիսի 3-ից 6-ը։

Leave a comment