Վերին Լարս տանող ճանապարհը բացվել է

Բաժանորդագրվել

Լարսի ավտոճանապարհը փետրվարի 1-ին փակվել էր վատ եղանակի և ձնահոսքի վտանգի պատճառով:

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Վրաստանից դեպի Ռուսաստան «Վերին Լարս» անցակետով ճանապարհը բացվել է տրանսպորտի համար։ Այսմասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։

Փետրվարի 1-ին երթևեկությունը արգելափակվել էր վատ եղանակի և ձնահոսքի վտանգի պատճառով:

«Վերականգնվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում», – ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Ռազմավիրական ճանապարհը գործող միակ ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով):

Leave a comment