ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը չի կարող համարվել անաչառ միջնորդ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող պատերազմում։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում անցկացված լսումների ընթացքում, անդրադառնալով Ուկրաինայի շուրջ խաղաղ բանակցությունների ընթացքին, Ռուբիոն նշել է. «Եկեք հստակեցնենք․ մենք, անկեղծ ասած, այս պատերազմում անաչառ միջնորդ չենք»։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը շարունակում է բացահայտ աջակցել Կիևին և իր գործողություններով արդեն իսկ ցույց է տվել, թե որ կողմում է գտնվում հակամարտության շրջանակում։
«Մենք զենք չենք մատակարարում Ռուսաստանին։ Մենք զենք մատակարարում ենք միայն Ուկրաինային։ Մենք պատժամիջոցներ չենք սահմանում Ուկրաինայի նկատմամբ, այլ միայն Ռուսաստանի։ Հետևաբար ակնհայտ է, որ մենք ընտրել ենք կողմը»,-հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։
Ռուբիոն ընդգծել է, որ Վաշինգտոնի քաղաքականությունն ու գործնական քայլերը վկայում են Ուկրաինային շարունակական աջակցության մասին՝ միաժամանակ պահպանելով խաղաղ կարգավորման ուղղությամբ դիվանագիտական ջանքերը։