https://arm.sputniknews.ru/20260604/amnn-kkhzi-hajastani-het-pajmanavvorvatsutjunnery-henc-vor-kvorcni-akhvorzhaky-zakharvova-102988178.html
ԱՄՆ–ն կխզի Հայաստանի հետ պայմանավորվածությունները, հենց որ «կորցնի ախորժակը». Զախարովա
ԱՄՆ–ն կխզի Հայաստանի հետ պայմանավորվածությունները, հենց որ «կորցնի ախորժակը». Զախարովա
Sputnik Արմենիա
Զախարովայի խոսքով` ամերիկյան կողմը, առաջնահերթությունների փոփոխման դեպքում, կդադարեցնի բոլոր պայմանավորվածությունները իր համար անցավ եղանակով։ 04.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-04T09:44+0400
2026-06-04T09:44+0400
2026-06-04T09:49+0400
մարիա զախարովա
ամն
վաշինգտոն
տեսանյութեր
տեսանյութ
թրամփի ուղի (tripp)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/04/102986828_0:0:852:480_1920x0_80_0_0_46149170166eb3ccf7ecaca177c5fa09.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Վաշինգտոնն առանց ցավի կշրջի Հայաստանի հետ իր բոլոր պայմանավորվածությունների էջը, երբ «կորցնի ախորժակը»։ Այս մասին Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Մայիսի 26-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում շրջանակային համաձայնագիր ստորագրեցին Հայաստանի և ԱՄՆ–ի միջև TRIPP ծրագրի շրջանակում ռազմավարական գործընկերության մասին։ Բացի այդ, կողմերը ստորագրեցին երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, ինչպես նաև պայմանագրեր կնքեցին հազվագյուտ հողային հանքանյութերի մատակարարումը, արդյունահանումն ու վերամշակումն ապահովելու վերաբերյալ: Դրանից հետո Միրզոյանը հայտարարեց, որ TRIPP-ի հետ կապված վերջնական համաձայնագիրը կստորագրվի մի քանի շաբաթվա ընթացքում։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
ամն
վաշինգտոն
2026
Լուրեր
am_HY
Вашингтон безболезненно свернет договоренности с Арменией, когда “потеряет аппетит”, заявила РИА Новости Захарова на ПМЭФ
Sputnik Արմենիա
Вашингтон безболезненно свернет договоренности с Арменией, когда “потеряет аппетит”, заявила РИА Новости Захарова на ПМЭФ
2026-06-04T09:44+0400
true
PT0M34S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/04/102986828_194:0:834:480_1920x0_80_0_0_8baba916d4f8ef80d5be86b7ef06b6fb.jpg.webp
մարիա զախարովա, ամն, վաշինգտոն, տեսանյութեր, տեսանյութ, видео, թրամփի ուղի (tripp)
մարիա զախարովա, ամն, վաշինգտոն, տեսանյութեր, տեսանյութ, видео, թրամփի ուղի (tripp)
Զախարովայի խոսքով` ամերիկյան կողմը, առաջնահերթությունների փոփոխման դեպքում, կդադարեցնի բոլոր պայմանավորվածությունները իր համար անցավ եղանակով։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Վաշինգտոնն առանց ցավի կշրջի Հայաստանի հետ իր բոլոր պայմանավորվածությունների էջը, երբ «կորցնի ախորժակը»։ Այս մասին Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Մայիսի 26-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում շրջանակային համաձայնագիր ստորագրեցին Հայաստանի և ԱՄՆ–ի միջև TRIPP ծրագրի շրջանակում ռազմավարական գործընկերության մասին։ Բացի այդ, կողմերը ստորագրեցին երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, ինչպես նաև պայմանագրեր կնքեցին հազվագյուտ հողային հանքանյութերի մատակարարումը, արդյունահանումն ու վերամշակումն ապահովելու վերաբերյալ: Դրանից հետո Միրզոյանը հայտարարեց, որ TRIPP-ի հետ կապված վերջնական համաձայնագիրը կստորագրվի մի քանի շաբաթվա ընթացքում։
«Երբ Վաշինգտոնը կորցնի ախորժակը կամ այնտեղ փոխվեն առաջնահերթությունները, նրանք այդ ամենը կդադարեցնեն իրենց համար բացարձակ անցավ եղանակով», – ասել է Զախարովան։