Մբապեն Լա լիգայի վատագույն ցուցանիշն ունի պաշտպանողական գործողությունների ցուցանիշով

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն Լա լիգայի ավարտված մրցաշրջանում վատագույն ցուցանիշն է գրանցել պաշտպանողական գործողությունների ցուցանիշով, հաղորդում է FotMob-ը։

Իսպանիայի ավարտված առաջնությունում 27-ամյա ֆուտբոլիստն ընդամենը 6 պաշտպանողական գործողություն է կատարել 31 խաղում (միջինը մեկ խաղում 0,2 անգամ)։ Այդ ցուցանիշով Մբապեն զբաղեցրել է վերջին՝ 344-րդ տեղը։ «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը հայտնվել է 336-րդ տեղում։

Ցուցակը կազմելիս FotMob-ը պաշտպանողական գործողություն է համարել գնդակի խլումը, մրցակցի փոխանցման կասեցումը, գնդակի հեռացումը և մրցակցի հարվածի արգելափակումը։

Լա լիգայի ավարտված մրցաշրջանում Մբապեն դարձել էր 25 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։

Leave a comment