https://arm.sputniknews.ru/20260603/mets-sheni-surb-astvatsatsin-ekeghecin-kangnats-e-vochnchacman-vtangi-arjev-hvovik-avanesvov-102952646.html
Մեծ Շենի Սուրբ Աստվածածին եկեղեցին կանգնած է ոչնչացման վտանգի առջև. Հովիկ Ավանեսով
Մեծ Շենի Սուրբ Աստվածածին եկեղեցին կանգնած է ոչնչացման վտանգի առջև. Հովիկ Ավանեսով
Sputnik Արմենիա
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենը կոչ է արել միջազգային մասնագիտական կառույցներին, գիտնականներին ու իրավապաշտպաններին անհապաղ միջամտել և անկախ… 03.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-03T15:26+0400
2026-06-03T15:26+0400
2026-06-03T15:38+0400
արցախ
շուշի
եկեղեցի
ադրբեջան
վանդալիզմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/03/102954280_0:16:1764:1008_1920x0_80_0_0_db0fa5a5b959803e79be4ee7a649b567.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Արցախի Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղի հայկական եկեղեցին կանգնած է ոչնչացման վտանգի առջև։ Այս մասին ֆեյսբուքյան էջում ահազանգել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը։ Ըստ Ավանեսովի՝ «Planet» արբանյակային համակարգի միջոցով իրականացված դիտարկումները փաստում են, որ Սուրբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ լայնածավալ շինարարական և հողային աշխատանքներ են սկսվել։ Նրա խոսքով` այդ գործողությունները ադրբեջանական կողմն իրականացրել է 2025 թվականի հոկտեմբերի վերջից մինչև 2026 թվականի մայիսի կեսերն ընկած ժամանակահատվածում։Ավանեսովն ընդգծել է, որ դա լուրջ վտանգ է ստեղծում պատմական հուշարձանի ֆիզիկական պահպանման համար և կարող է հանգեցնել դրա անդառնալի կորստին։Այս համատեքստում Ավանեսովը շեշտել է, որ Մեծ Շենում կատարվողը չի կարելի համարել սովորական տնտեսական գործունեություն։«Խիստ դատապարտելի է, որ շարունակվում են գործողություններ, որոնք վտանգում են Արցախի բնիկ հայկական մշակութային ժառանգությունը՝ անտեսելով մշակութային արժեքների պաշտպանության վերաբերյալ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, այդ թվում՝ մշակութային ժառանգության պահպանության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին Հաագայի 1954 կոնվենցիաներով սահմանված պարտավորությունները»,– շարունակել է Ավանեսովը։Նա կոչ է արել միջազգային մասնագիտական կառույցներին, գիտնականներին ու իրավապաշտպաններին անհապաղ միջամտել և անկախ ստուգումներ սկսել տեղում: Հիշեցնենք, որ Ադրբեջանը պարբերաբար մշակութային վանդալիզմ է իրականացնում։ Բռնազավթված Արցախում ոչնչացվել է Հայոց ցեղասպանության, Հայրենական պատերազմի և արցախյան առաջին պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, հողին է հավասարեցվել Շուշիի Կանաչ ժամը, Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին էլ աստիճանաբար մզկիթի է վերածվում։ Նույն ճակատագրին է արժանացել նաև Բերձորի Սուրբ Հարություն եկեղեցին։Մայրաքաղաք Ստեփանակերտում ադրբեջանցիները քանդել են Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը, Սուրբ Հակոբ եկեղեցին, Վերածննդի հրապարակում գտնվող Խորհրդարանի և Ազատամարտիկների միության գրասենյակի շենքերը, ինչպես նաև նույն հրապարակում գտնվող պատկերաքանդակները։Բաքուն Արցախում քանդում է նաև արձաններ, գերեզմանատներ և մշակութային արժեք ներկայացնող այլ կոթողներ։Հավելենք, որ Արցախում մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27–ը (երբ Ադրբեջանի հարձակումով սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը) կար վկայագրված և պետական ցուցակներով հաստատված 4112 հուշարձան, որոնցից 10 տոկոսը նախաքրիստոնեական են, մոտ 1,5 տոկոսը` մուսուլմանանական, որոնցից մոտ 20-ը` 14-16-րդ դարերի։ Մնացածը հայկական քրիստոնեական հուշարձաններ են, որոնք թվագրվում են 4-19-րդ դարերով։
շուշի
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/03/102954280_200:0:1565:1024_1920x0_80_0_0_ce377d3a22f47fa6bdad877666ff7adc.jpg.webp
արցախ, շուշի, եկեղեցի, ադրբեջան, վանդալիզմ
արցախ, շուշի, եկեղեցի, ադրբեջան, վանդալիզմ
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենը կոչ է արել միջազգային մասնագիտական կառույցներին, գիտնականներին ու իրավապաշտպաններին անհապաղ միջամտել և անկախ ստուգումներ սկսել տեղում:
Ըստ Ավանեսովի՝ «Planet» արբանյակային համակարգի միջոցով իրականացված դիտարկումները փաստում են, որ Սուրբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ լայնածավալ շինարարական և հողային աշխատանքներ են սկսվել։ Նրա խոսքով` այդ գործողությունները ադրբեջանական կողմն իրականացրել է 2025 թվականի հոկտեմբերի վերջից մինչև 2026 թվականի մայիսի կեսերն ընկած ժամանակահատվածում։
Ավանեսովն ընդգծել է, որ դա լուրջ վտանգ է ստեղծում պատմական հուշարձանի ֆիզիկական պահպանման համար և կարող է հանգեցնել դրա անդառնալի կորստին։
«Արցախի հայկական քրիստոնեական հուշարձանները մեր ինքնության ու պատմության կարևորագույն մասն են, իսկ վերջին տարիներին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում բազմիցս են եղել հայկական հետքը ջնջելու կամ ձևափոխելու դեպքեր»,– նշել է նա։
Այս համատեքստում Ավանեսովը շեշտել է, որ Մեծ Շենում կատարվողը չի կարելի համարել սովորական տնտեսական գործունեություն։
«Խիստ դատապարտելի է, որ շարունակվում են գործողություններ, որոնք վտանգում են Արցախի բնիկ հայկական մշակութային ժառանգությունը՝ անտեսելով մշակութային արժեքների պաշտպանության վերաբերյալ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, այդ թվում՝ մշակութային ժառանգության պահպանության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին Հաագայի 1954 կոնվենցիաներով սահմանված պարտավորությունները»,– շարունակել է Ավանեսովը։
Նա կոչ է արել միջազգային մասնագիտական կառույցներին, գիտնականներին ու իրավապաշտպաններին անհապաղ միջամտել և անկախ ստուգումներ սկսել տեղում:
Բաքուն Արցախում քանդում է նաև արձաններ, գերեզմանատներ և մշակութային արժեք ներկայացնող այլ կոթողներ։
Հավելենք, որ Արցախում մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27–ը (երբ Ադրբեջանի հարձակումով սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը) կար վկայագրված և պետական ցուցակներով հաստատված 4112 հուշարձան, որոնցից 10 տոկոսը նախաքրիստոնեական են, մոտ 1,5 տոկոսը` մուսուլմանանական, որոնցից մոտ 20-ը` 14-16-րդ դարերի։ Մնացածը հայկական քրիստոնեական հուշարձաններ են, որոնք թվագրվում են 4-19-րդ դարերով։