Արևմուտքը խեղաթյուրում է Ռուսաստանի կերպարը, որպեսզի ոչ ոք չմեկնի այնտեղ. Օուենս

https://arm.sputniknews.ru/20260603/arevmutqy-kheghatjurum-e-rusastani-kerpary-vorpeszi-voch-voq-chmekni-ajntegh-ouens-102960307.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/03/102952306_42:0:1375:1000_1920x0_80_0_0_07e20a6c1df6396e484f0eb760a70e60.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ամն, արևմուտք, քենդիս օուենս

ռուսաստան, ամն, արևմուտք, քենդիս օուենս

Բաժանորդագրվել

Ամերիկացի լրագրողը ելույթ կունենա ՊՄՏՀ-2026-ի «Մեծ ընտանիք՝ մեծ ծածկույթ։ Նոր ժողովրդագրություն և նարատիվներ մեդիամենեջերների համար» նստաշրջանում, որը նվիրված է բազմազավակությունը հաջող կարիերայի հետ համատեղելուն և մեդիամիջավայրում այդ թրենդի արտացոլմանը։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Ամերիկացի լրագրող և աջ պահպանողական բլոգեր Քենդիս Օուենսը, որն ունի միլիոնանոց լսարան, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ՊՄՏՀ-2026) շրջանակում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում կտրուկ քննադատել է արևմտյան ԶԼՄ-ներին:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի մտացածին բացասական կերպարը հակասում է իրականությանը, իսկ վախեցնող պատմությունները ստեղծվում են հատուկ, որպեսզի օտարերկրացիները վախենան ՌԴ գնալ:

Արևմուտքը ԱՊՀ-ում տրամադրությունների վրա ազդելու գործիքներ է ներդնում. ԱԴԾ տնօրեն

Ավելի վաղ ամերիկացի պահպանողական հրապարակախոս Քենդիս Օուենսի ռուսամետ և հակաարևմտյան հայտարարությունները բուռն քննադատություն էին առաջացրել Արևմուտքում: Մասնավորապես, եվրոպացի և ամերիկացի մեկնաբանների մոտ վրդովմունքի փոթորիկ է առաջացրել այն փաստը, որ շարունակվող հակամարտության և ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից հակառուսական պատժամիջոցների ֆոնին նա իր այցը Ռուսաստան ներկայացրել է որպես «ընտանեկան արձակուրդ», իսկ հետո նաև պարզվել է, որ ուղևորության իրական նպատակը ՊՄՏՀ-2026-ին մասնակցելն էր։

«Չկա նման բան։ Ամեն ինչ այլ է: Եվ ես դա զգացի։ Երբ ինչ-որ բանի մասին այդքան սուտ կա, ուրեմն այնտեղ մի ճշմարտություն է թաքնված», — ասել է Օուենսը գործակալությանը տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Արևմուտքում ցանկանում են, որ մարդիկ մտածեն` Ռուսաստանը «վտանգավոր վայր է», «ընտանիքների համար անհյուրընկալ», վայր, որտեղ «կոռուպցիան շատ է», որ մարդիկ այստեղ են գնում միայն այն պատճառով, որ նրանց «ֆինանսավորում է Կրեմլը»: Օուենսը անմտություն է անվանել Արևմուտքի ծավալած հակառուսական քարոզչությունը։

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը տեղի կունենա հունիսի 3-6-ը: Ամերիկացի լրագրողը ելույթ կունենա ՊՄՏՀ-2026-ի նստաշրջանում «Մեծ ընտանիք՝ մեծ ծածկույթ։ Նոր ժողովրդագրություն և նարատիվներ մեդիամենեջերների համար» նստաշրջանիին, որը նվիրված է բազմազավակությունը հաջող կարիերայի հետ համատեղելուն և մեդիամիջավայրում այդ թրենդի արտացոլմանը։

Արևմուտքը հակամարտության ներուժի աճ է հրահրում՝ ի պատասխան նոր աշխարհակարգի. Գալուզին

Քենդիս Օուենսը մի քանի օր է՝ գտնվում է Ռուսաստանում։ Սոցցանցերի իր էջերում նա տեղադրել է գիշերային Մոսկվայի, Մեծ թատրոնի պատմական բեմի և Քրիստոս Փրկչի տաճարի խորանի լուսանկարները:

«Չգիտեմ՝ ինչ էի սպասում, բայց հաստատ՝ ոչ սա։ Մոսկվան աներևակայելի գեղեցիկ քաղաք է: <...> Քրիստոնեական ինքնարտահայտումն ու ժառանգությունն այստեղ անզուգական են: Զարմանալի չէ, որ նրանք [Արևմուտքը] ստում են մեզ Ռուսաստանի մասին», – գրել է Օուենսը X սոցցանցում։

Ինչպես պարզվում է հրապարակված լուսանկարներից, Օուենսը ճանապարհորդում է երեխաների և ամուսնու՝ Ջորջ Ֆարմերի հետ։

Leave a comment