Անհայտ կորած 8 անձի ընտանիք աջակցություն կստանա

Պաշտոնական
Հասարակություն

Անհայտ կորած 8 անձի ընտանիք աջակցություն կստանա

2020 թ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետեւանքով Արցախի հանրապետության քաղաքացիների շրջանում 8 անհայտ կորած անձանց ընտանիքներն ունեն շարունակական աջակցության կարիք։

Գործադիր մարմինն առաջարկում է նախագիծ, ըստ որի նրանց աջակցության տրամադրվի նաեւ 2026 թվականի ապրիլ, մայիս եւ հունիս ամիսների համար։ Յուրաքանչյուր ընտանիքի դրամական օգնությունը կկազմի 300․000 դրամ։ Քաղաքացիները դիմում կարող են ներկայացնել մինչեւ 2026 թվականի հունիսի 20-ը ներառյալ: Կառավարությունն այդ ծրագրի համար կհատկացնի 7 միլիոն 200 հազար դրամ։ Այսինքն՝ 8 ընտանիք 3 ամիս շարունակ կստանա 300․000 դրամ։ Նախագիծն ընդգրկված է գործադիրի այսօրվա նիստում։

 

 

 

Leave a comment