Վաշինգտոնն ու Թեհրանը փոխադարձ հարվածներ են հասցրել՝ յուրաքանչյուր կողմը դա որակելով ինքնապաշտպանություն

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թեհրանը դատապարտել է Քեշմ կղզուն ԱՄՆ հարվածները և իրանական նավթատարի վրա հարձակումը՝ վերահաստատելով Իրանի ինքնապաշտպանության իրավունքը և մեղադրելով Քուվեյթին ու Բահրեյնին մեղսակից լինելու մեջ. հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։

Ավելի վաղ, Միացյալ Նահանգները նշել էր, որ հարվածել է Պարսից ծոցում և հարևան արաբական երկրներում նավերի վրա իրանական անօդաչու թռչող սարքերի և բալիստիկ հրթիռների արծակումը, ինչպես նաև «ինքնապաշտպանության նպատակով» հարվածներ է հասցրել Իրանի տարածքին։

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ Իրանը երկու հրթիռ է արձակել Քուվեյթի ուղղությամբ, սակայն դրանք կամ չեն հասել նպատակին, կամ ընկել են թռիչքի ընթացքում։ Եվս երեք հրթիռ է արձակվել Բահրեյնի ուղղությամբ և որսացվել է։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, իր հերթին, պնդում է, որ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակվել է տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաների և ուղղաթիռների վրա։

Իրանական լրատվամիջոցները սա ներկայացնում են որպես պատասխան՝ Քեշմ կղզուց հարավ գտնվող կապի աշտարակի վրա ԱՄՆ-ի հասցրած հարվածին։

Հիշեցնենք, որ Իրանը Հորմուզի նեղուցը շրջափակել է ավելի քան երեք ամիս այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը պատերազմ են սկսել նրա դեմ։ Ապրիլի սկզբին հայտարարվել էր հրադադար, սակայն վերջին օրերին խաղաղության բանակցությունները կրկին փակուղի են մտել։ Իր հերթին, ԱՄՆ-ն ապրիլի 13-ից ի վեր սահմանափակել է Հորմուզի նեղուցից նավահանգիստներ մեկնող կամ այնտեղից եկող իրանական նավերի տեղաշարժը։

Leave a comment