Կանեփով քուֆթա, ձկով տոլմա, ավանդական խաղեր. ՀՀ մշակութային ժառանգության ցանկը համալրվել է

https://arm.sputniknews.ru/20260603/kanepvov-qufta-dzkvov-tvolma-avandakan-khagher-hh-mshakutajin-zharangutjan-canky-hamalrvel-e-102962101.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/1b/53183241_138:0:1562:1068_1920x0_80_0_0_5646662231d30927510b542abe630f57.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, տոլմա, երգ, խաղ

հայաստան, տոլմա, երգ, խաղ

Բաժանորդագրվել

Այժմ ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքներն 80–ն են։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է 12–ով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Գերատեսչությունն այս որոշումը ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ու ճանաչելիության բարձրացման ուղղությամբ կարևոր քայլ է որակել ու նշել, որ ավելացված արժեքները հայկական մշակույթի կենսունակությունն ու բազմազանությունն են արտահայտում։

«Ներկա որոշմամբ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է 12 նոր արժեքով՝ ընդհանուր թիվը հասցնելով 80-ի»,– ասված է հաղորդագրությունում։

Նոր հաստատված տարրերը ներառում են ժողովրդական գիտելիքներ, տարածաշրջանային խոհանոցի յուրահատուկ ուտեստներ, ավանդական խաղեր ու երգեր։

Ժողովրդական գիտելիքներ և երգարվեստ. «Լուսատուների հետ կապված եղանակի կանխատեսման ժողովրդական գիտելիքներ», «Օրորոցային երգերը ՀՀ Շիրակի մարզի համայնքներում» և «Թաք ծաղկեցավ» երգը։

Խոհարարական և արհեստագործական ավանդույթներ. «Գաթանախշի պատրաստման և կիրառման ավանդույթը», «Խաբ ու խազ (կաթփոխ)», «Թմբուկի (դհոլ, գոս՝ մեծ թմբուկ) պատրաստման և կիրառման ավանդույթը»։

Տեղական ավանդական ուտեստներ. «Կանեփով քուֆթայի պատրաստումը և կիրառումը Մարտունի համայնքում», «Ձկով տոլմայի պատրաստումը Սևան համայնքում» և «Չորթնե տոլմայի պատրաստումը Վարդենիսի համայնքներում»։

Ծեսեր և ավանդական խաղեր. «Համայնքային փոխօգնության ձևերը Գավառի թաղման ծեսում», «Որսորդներ ու բադեր» գնդակախաղն ու «Չիլինկի փետ» ավանդական խաղը Ճամբարակ համայնքում։

ԿԳՄՍ նախարարությունը հավելել է, որ այս նախաձեռնությունը հիմնված է կառավարության` դեռևս 2010 թվականին ընդունած համապատասխան որոշման վրա և բխում է Մշակույթի պահպանության ու զարգացման 2023–2027 թվականների պետական ռազմավարությունից։

Leave a comment