Սուրեն Պապիկյանն այցելել է N զորամիավորմանը ենթակա նորակառույց մոդուլային տիպի զորամաս

Փետրվար 05,2026 21:35

Փետրվարի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է N զորամիավորմանը ենթակա նորակառույց մոդուլային տիպի զորամաս և մասնակցել բացման հանդիսավոր արարողությանը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն շրջել է զորամասում, ծանոթացել ստեղծված ենթակառուցվածքներին, լսարանների կահավորվածությանը, զինծառայողների կենցաղային պայմաններին և ծառայության կազմակերպման առանձնահատկություններին։

Այցի շրջանակում նախարար Պապիկյանը նորակառույց ճաշարանում ճաշել և զրուցել է զինծառայողների հետ, հետաքրքրվել ծառայության պայմանների վերաբերյալ իրենց տպավորություններով։

 

ՀՀ պաշտպանության նախարարություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment