ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցը չի քննարկվել. գլխավոր քարտուղար

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ղեկավարությունը շարունակում է Հայաստանը համարել կազմակերպության լիիրավ անդամ: Այս մասին հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Տաալաթբեկ Մասադիկովը՝ ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստից հետո։

Նա նշել է, որ հանդիպման ընթացքում ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցը չի քննարկվել։ Գլխավոր քարտուղարը նշել է, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու վերաբերյալ որոշումը պետք է կայացնեն Հայաստանի ժողովուրդը և Հայաստանի ղեկավարությունը։

Leave a comment