Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՔՊ ավագանու անդամ Նատալի Սինորյանը ֆեյբուքյան իր էջում գրել է․
«Քաղաքական PR-ը ինքնին ամենաբարդ և խրթին ոլորտներից է, և որքան մոտենում է ընտրության օրը, այնքան շատ են դաշտ նետվում կեղծ թեզեր։
Անկախ վերոնշյալ հանգամանքից՝ 300 հազար ադրբեջանցիներին ՀՀ-ում վերաբնակեցնելու թեման ոչ թե քաղաքական PR տեխնոլոգիա է, այլ ազգային անվտանգությունը խաթարող թեզ։
Հանրապետության վարչապետը և մեր քաղաքական թիմի ներկայացուցիչները բազմիցս ասել են, որ նման բան չկա և չի կարող լինել:
Հունիսի 7-ին հաշված օրեր են մնացել, և այդ թեզը դաշտ նետողներին ՀՀ քաղաքացին իր տեղը ցույց կտա»։