Քուվեյթի ԱԳՆ-ն իրանցի 2 դիվանագետի անցանկալի անձ է հայտարարել

https://arm.sputniknews.ru/20260603/quvejti-agn-n-iranci-2-divanageti-ancankali-andz-e-hajtararel-102972770.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/03/102971240_0:0:1255:941_1920x0_80_0_0_9ab59b7d98b4bc1be5a18856401bf45c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, քուվեյթ, անցանկալի անձ

իրանի իսլամական հանրապետություն, քուվեյթ, անցանկալի անձ

Բաժանորդագրվել

Քուվեյթի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ անօդաչուների և հրթիռների գրոհներ է հետ մղել։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Քուվեյթի արտգործնախարարությունը իրանցի երկու դիվանագետի անցանկալի անձ է հայտարարել: Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը՝ հղում անելով Քուվեյթի արտաքին քաղաքական գերատեսչությանը։

Ավելի վաղ Քուվեյթի պաշտպանության նախարարությունը հայտնել էր երկրի տարածքի վրա ԱԹՍ-ների և հրթիռների գրոհները հետ մղելու մասին:

«Շարունակվող ագրեսիայի պատճառով Քուվեյթը կանչում է Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարին և երկու դիվանագետի հայտարարում է անցանկալի անձ», – ասվում է հրապարակման մեջ:

Իրանի ԻՀՊԿ-ն հունիսի 3-ի գիշերը հայտարարեց, որ հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին`ի պատասխան ԱՄՆ-ի հարձակումների: ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտնեց, որ հրթիռները արձակվել են Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ, սակայն դրանք կա՛մ խոցվել են, կա՛մ չեն հասել նպատակակետերին:

Իրանի ԱԳՆ-ն իրանական Ղեշմ կղզուն հասցված ամերիկյան հարվածների ֆոնին հիշեցրեց երկրի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իրավունքի մասին` նշելով, որ կղզու վրա հարձակումն իրականացվել է տարածաշրջանի երկրներից, ուստի պատասխանատվություն են կրում նաև Քուվեյթն ու Բահրեյնը։

Իրանը հայտարարել է, որ զանգվածային պատասխան կտա ԱՄՆ–ի ցանկացած ագրեսիայի

Leave a comment